Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում



Քաղաքականություն






Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության վիճակը կրկին քաղաքական քննարկումների կենտրոնում է։

Այս թողարկման ընթացքում խոսում ենք ընդդիմախոսներին «ռուսական գործակալ» պիտակավորելու փորձերի, քաղաքական հետապնդումների և այն մասին, թե ինչու ցանկացած արտաքին կամ անվտանգային հարց պետք է գնահատել ոչ թե «Արևմուտք- Ռուսաստան» պարզունակ հակասությամբ, այլ Հայաստանի պետական շահերից ելնելով։

Անդրադարձ կա նաև ռուսական ռազմաբազային, հայ-ռուսական հարաբերություններին և այն հարցին, թե ինչ է իրականում նշանակում ինքնիշխանությունը։

Զրույցի երկրորդ առանցքը Հայաստանի անվտանգային համակարգն է, սահմանների խոցելիությունը և Ադրբեջանի զինծառայողի՝ հայկական բնակավայր հասնելը։

Քննարկվում են իշխանությունների պատասխանատվությունը, բանակի ու պետական համակարգի բարեփոխումների իրական արդյունքները, պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը, ինչպես նաև սեպտեմբերի 19-ի և 27-ի հիշողության նկատմամբ պետական վերաբերմունքը։

Անդրադարձ կա նաև Եկեղեցու դեմ իշխանության քայլերին, Մայր Աթոռի դերի թուլացման վտանգին և այն հարցին, թե արդյոք պետական քաղաքականությունը ամրապնդում է ազգային ինստիտուտները, թե աստիճանաբար նվազեցնում դրանց դիմադրողականությունն ու հասարակական նշանակությունը։




Leave a comment