https://arm.sputniknews.ru/20261003/karavarutjunn-avtvobusner-e-tvel-vor-5-gjughi-erekhaner-ajl-bnakavajreri-dprvocner-hatshakhen-107654476.html
Կառավարությունն ավտոբուսներ է տվել, որ 5 գյուղի երեխաներ այլ բնակավայրերի դպրոցներ հաճախեն
Կառավարությունն ավտոբուսներ է տվել, որ 5 գյուղի երեխաներ այլ բնակավայրերի դպրոցներ հաճախեն
Sputnik Արմենիա
Ծրագիրը վերաբերում է Արագածոտնի մարզի Գետափ, Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ, Տավուշի մարզի Աճարկուտ և Ակնաղբյուր, ինչպես նաև Արարատի մարզի Տիգրանաշեն… 03.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-03T16:08+0400
2026-10-03T16:08+0400
2026-10-03T16:08+0400
հհ կառավարություն
կառավարություն
ավտոբուս
դպրոց
աշակերտ
գյուղ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/03/107653874_0:67:1280:787_1920x0_80_0_0_794937021a23aa74f9dd482165ed8a7e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի 5 բնակավայրերի դպրոցականները կրթությունը կշարունակեն այլ բնակավայրերի դպրոցներում, իսկ նրանց ամենօրյա տեղափոխումը կիրականացվի նոր դպրոցական ավտոբուսներով։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։Գործադիրը հիշեցրել է, որ ծրագիրը վերաբերում է Արագածոտնի մարզի Գետափ, Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ, Տավուշի մարզի Աճարկուտ և Ակնաղբյուր, ինչպես նաև Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրերին։Գետափի դպրոցում ներկայում սովորում է 13 երեխա։ Նրանք կհաճախեն Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոց։ Բնակավայրերի միջև հեռավորությունը 9,5 կմ է, իսկ ճանապարհը կտևի մոտ 11 րոպե։Ծափաթաղի դպրոցի 27 աշակերտները կտեղափոխվեն Ջիլի միջնակարգ դպրոց։ Ծափաթաղից Ջիլ հեռավորությունը 10,6 կմ է, ճանապարհի տևողությունը՝ շուրջ 9 րոպե։Տավուշի մարզի Աճարկուտի դպրոցում սովորող 10 երեխաները կհաճախեն Կիրանցի դպրոց։ Երկու բնակավայրերի միջև հեռավորությունը 2,8 կմ է, որը նախատեսվում է հաղթահարել մոտ 4 րոպեում։Ակնաղբյուրի դպրոցում սովորում է 42 երեխա, որոնցից 6-ը՝ նախակրթարանում։ Նրանք կհաճախեն Լուսաձորի դպրոց։ Ակնաղբյուրից Լուսաձոր ճանապարհը 5 կմ է և կտևի շուրջ 10 րոպե։Տիգրանաշենի դպրոցում ներկայում աշակերտներ չկան։ Բնակավայրի 11 երեխաներն արդեն հաճախում են Պարույր Սևակի կրթահամալիր։ Տիգրանաշենից Պարույր Սևակ հեռավորությունը 4 կմ է, ճանապարհը՝ մոտ 10 րոպե։Կառավարութունը նշել է, որ երեխաների տեղափոխման համար ձեռք բերված նոր դպրոցական ավտոբուսները ներկայացվել են Հանրապետության հրապարակում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ ծանոթացել է ավտոբուսների պայմաններին և անվտանգության չափանիշներին։Փաշինյանը կարևորել է երեխաների երթևեկության անվտանգության ապահովումը, ինչպես նաև նրանց տեղափոխող վարորդների որակավորումն ու պատշաճ արտաքին տեսքը, այդ թվում՝ համապատասխան հագուստը։Կառավարությունից հայտնում են, որ ծրագրի շրջանակում պետք է ապահովվի նաև դպրոց տանող ճանապարհային ենթակառուցվածքի պատրաստվածությունը։ Նշված 5 բնակավայրերում դպրոցականների տեղափոխման մեխանիզմը նախատեսվում է գործարկել առաջիկայում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/03/107653874_72:0:1209:853_1920x0_80_0_0_6b36204766ade13dad94dea282aef670.jpg.webp
հհ կառավարություն, կառավարություն, ավտոբուս, դպրոց, աշակերտ, գյուղ
հհ կառավարություն, կառավարություն, ավտոբուս, դպրոց, աշակերտ, գյուղ
Ծրագիրը վերաբերում է Արագածոտնի մարզի Գետափ, Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ, Տավուշի մարզի Աճարկուտ և Ակնաղբյուր, ինչպես նաև Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրերին։
Գործադիրը հիշեցրել է, որ ծրագիրը վերաբերում է Արագածոտնի մարզի Գետափ, Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ, Տավուշի մարզի Աճարկուտ և Ակնաղբյուր, ինչպես նաև Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրերին։
Գետափի դպրոցում ներկայում սովորում է 13 երեխա։ Նրանք կհաճախեն Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոց։ Բնակավայրերի միջև հեռավորությունը 9,5 կմ է, իսկ ճանապարհը կտևի մոտ 11 րոպե։
Ծափաթաղի դպրոցի 27 աշակերտները կտեղափոխվեն Ջիլի միջնակարգ դպրոց։ Ծափաթաղից Ջիլ հեռավորությունը 10,6 կմ է, ճանապարհի տևողությունը՝ շուրջ 9 րոպե։
Տավուշի մարզի Աճարկուտի դպրոցում սովորող 10 երեխաները կհաճախեն Կիրանցի դպրոց։ Երկու բնակավայրերի միջև հեռավորությունը 2,8 կմ է, որը նախատեսվում է հաղթահարել մոտ 4 րոպեում։
Ակնաղբյուրի դպրոցում սովորում է 42 երեխա, որոնցից 6-ը՝ նախակրթարանում։ Նրանք կհաճախեն Լուսաձորի դպրոց։ Ակնաղբյուրից Լուսաձոր ճանապարհը 5 կմ է և կտևի շուրջ 10 րոպե։
Տիգրանաշենի դպրոցում ներկայում աշակերտներ չկան։ Բնակավայրի 11 երեխաներն արդեն հաճախում են Պարույր Սևակի կրթահամալիր։ Տիգրանաշենից Պարույր Սևակ հեռավորությունը 4 կմ է, ճանապարհը՝ մոտ 10 րոպե։
Կառավարութունը նշել է, որ երեխաների տեղափոխման համար ձեռք բերված նոր դպրոցական ավտոբուսները ներկայացվել են Հանրապետության հրապարակում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ ծանոթացել է ավտոբուսների պայմաններին և անվտանգության չափանիշներին։
Փաշինյանը կարևորել է երեխաների երթևեկության անվտանգության ապահովումը, ինչպես նաև նրանց տեղափոխող վարորդների որակավորումն ու պատշաճ արտաքին տեսքը, այդ թվում՝ համապատասխան հագուստը։
Կառավարությունից հայտնում են, որ ծրագրի շրջանակում պետք է ապահովվի նաև դպրոց տանող ճանապարհային ենթակառուցվածքի պատրաստվածությունը։ Նշված 5 բնակավայրերում դպրոցականների տեղափոխման մեխանիզմը նախատեսվում է գործարկել առաջիկայում։