Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար շեյխ Նաիմ Քասեմը կոչ է արել Լիբանանի կառավարությանը դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները:
Հայտարարությունը հրապարակվել է շարժման Telegram-ի ալիքում։
«Կառավարության պարտականությունն է դադարեցնել իսրայելական թշնամու հետ ուղիղ բանակցությունները և անցնել անուղղակի բանակցությունների», – ընդգծել է Քասեմը։
Նա նաև նշել է, որ Լիբանանի կառավարությունը պետք է վերադառնա ազգային երկխոսության և չեղարկել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված թևի վրա դրված արգելքը,։
Քասեմը պնդել է, որ Իսրայելը, ԱՄՆ աջակցությամբ, «իր առջև նպատակ է դրել ոչնչացնել իսլամական դիմադրությունը, որը հույսը դնում է ժողովրդական աջակցության վրա»։