«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի կառավարությանը դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար շեյխ Նաիմ Քասեմը կոչ է արել Լիբանանի կառավարությանը դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները:

Հայտարարությունը հրապարակվել է շարժման Telegram-ի ալիքում։

«Կառավարության պարտականությունն է դադարեցնել իսրայելական թշնամու հետ ուղիղ բանակցությունները և անցնել անուղղակի բանակցությունների», – ընդգծել է Քասեմը։

Նա նաև նշել է, որ Լիբանանի կառավարությունը պետք է վերադառնա ազգային երկխոսության և չեղարկել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված թևի վրա դրված արգելքը,։

Քասեմը պնդել է, որ Իսրայելը, ԱՄՆ աջակցությամբ, «իր առջև նպատակ է դրել ոչնչացնել իսլամական դիմադրությունը, որը հույսը դնում է ժողովրդական աջակցության վրա»։

Leave a comment