Հայաստանում իրականացվում է գեղարվեստական տպագրության մանկապատանեկան փառատոն. Տիգրան Ավինյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ առաջին անգամ Հայաստանում իրականացվում է գեղարվեստական տպագրության մանկապատանեկան փառատոնը, որին մասնակցում է 500 երեխա:

«Սոֆին ևս մասնակցեց Երևանում իրականացվող գեղարվեստական տպագրության դասընթացին:

Առաջին անգամ Հայաստանում իրականացվում է գեղարվեստական տպագրության մանկապատանեկան փառատոնը, որին մասնակցում է 500 երեխա:

Ոլորտի լավագույն մասնագետները, որոնք մեր հրավերով ժամանել են Բրազիլիայից, Մեքսիկայից, Չինաստանից և Լեհաստանից, այժմ վարպետության ամենօրյա դասեր են անցկացնում Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում:

Հունիսի 1-ին, Հայ-Արտ մշակութային կենտրոնում կկայանա երեխաների աշխատանքների ցուցահանդեսը»:

Leave a comment