ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 21-ին հանդիպել է Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քեւին Հեմիլթոնի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ-ն։
ԱԺ նախագահը շնորհավորել է Քեւին Հեմիլթոնին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները զարգացման նոր փուլ կթեւակոխեն:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը, համատեղ իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր:
–00—ՅՄ