Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իռլանդիան, Իսպանիան և Սլովենիան դիմել են Եվրոպական Միությանը` քննարկելու Իսրայելի հետ Ասոցացման համաձայնագրի կասեցման հարցը: Այս մասին հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը` ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։
«Իսպանիան, Սլովենիայի և Իռլանդիայի հետ միասին, այսօր դիմել է Եվրոպական Միությանը` քննարկելու միության և Իսրայելի միջև Ասոցացման համաձայնագրի կասեցման հարցը», – նշել է դիվանագետը՝ հավելելով, որ ԵՄ-ն կարող է հարաբերություններ ունենալ Իսրայելի հետ միայն մարդու իրավունքների հարգանքի հիման վրա: