Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պատերազմի շարունակությունը ոչ շահեկան է թե՛ Իրանի, թե՛ Միացյալ Նահանգների համար, ուստի պետք է փնտրել դիվանագիտական լուծումներ, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Պատերազմը ոչ շահեկան է յուրաքանչյուրի համար, և սպառնալիքներին դիմակայելիս անհրաժեշտ է օգտագործել բոլոր ողջամիտ և դիվանագիտական միջոցները՝ լարվածությունը նվազեցնելու համար։ Միևնույն ժամանակ, թշնամու նկատմամբ անվստահությունը և փոխգործակցության մեջ զգոնությունը մնում են կարևոր», – նրա խոսքերը մեջբերել է նախագահի մամուլի ծառայությունը։