Հունգարիայի ընտրված վարչապետն առաջարկել է, որ Օրբանն առաջադրվի Եվրհանձնաժողովի ղեկավարի պաշտոնում

Հունգարիայի ընտրված վարչապետ Պետեր Մագյարն առաջարկել է, որ նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը պետք է առաջադրվի  Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում՝  փոխարինու Ուրսուլա ֆոն դեր Լայենին։

«Նա ունի տեսլական և կոշտ քաղաքականություն միգրացիայի հարցում։ Նա ժողովրդականություն է վայելում սովորական մարդկանց շրջանում։ Մինչդեռ արևմտյան քաղաքական գործիչները ստում էին ժողովրդին, հենց Օրբանն էր, որ նրանց ճշմարտությունն ասաց միգրացիայի մասին», – նշել է Մագյարը հունգարական Telex լրատվական պորտալին տված հարցազրույցում։

 

Leave a comment