Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը Տիրանայում անցկացված եվրոպական համաժողովում ճանաչվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2025 թվականի լավագույն մարզիչ։
Իսկ նրա գլխավորած ընտրանու անդամ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը ճանաչվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2025 թվականի լավագույն ըմբիշ։
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)