Իրանի շուրջ բանակցություններում դրական արդյունքի հույս ունենք. Նարիշկին

https://arm.sputniknews.ru/20260415/irani-shurj-banakcutjunnerum-drakan-ardjunqi-hujs-unenq-narishkin-101025106.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45415698_90:0:1510:1065_1920x0_80_0_0_4e62e4e0530d7d72b3baec57bc91b5fc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերգեյ նարիշկին, իրանի իսլամական հանրապետություն, իսլամաբադ, պակիստան, բանակցություններ, մերձավոր արևելք, ամն, ռուսաստան

սերգեյ նարիշկին, իրանի իսլամական հանրապետություն, իսլամաբադ, պակիստան, բանակցություններ, մերձավոր արևելք, ամն, ռուսաստան

Բաժանորդագրվել

Ռուսաստանն առաջարկել է իր ծառայությունները որպես միջնորդ և Իրանի հարցով երկկողմ բանակցություններ անցկացնելու վայր։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Իրանի հարցով բանակցությունների երկրորդ փուլում դրական արդյունք է ակնկալելու, հակառակ դեպքում՝ սրացումը կարող է սարսափելի իրադարձությունների հասցնել։ Այս մասին նա լրագրողներին ասել է Ռուսաստանի ԱՀԾ–ի և Բելառուսի ՊԱԿ-ի կոլեգիաների համատեղ նիստից հետո։

«Իսլամաբադում վաղը պետք է կայանա բանակցությունների երկրորդ փուլը։ Աստիճանական դրական արդյունք ենք ակնկալելու, այլապես սրացումը կարող է հասնել գագաթնակետին և ամենասարսափելի իրադարձությունների հանգեցնել։ Աշխարհը պետք է խուսափի դրանից»,– ասել է Նարիշկինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջարկել է իր ծառայությունները որպես միջնորդ և Իրանի հարցով երկկողմ բանակցությունների անցկացման վայր։

«ՌԴ–ն բազմիցս առաջարկել է իր հնարավորությունները, իր ծառայությունները նաև որպես միջնորդ կամ որպես երկկողմ բանակցությունների անցկացման վայր», – ասել է ԱՀԾ տնօրենը։

Հիշեցնենք` Իրանը և ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը: Նա նաև հանձնարարեց ԱՄՆ ՌԾՈւ-ին հետևել և կալանել բոլոր այն նավերը, որոնք նեղուցով անցնելու համար վճարել են Իրանին:

Leave a comment