https://arm.sputniknews.ru/20260415/irani-shurj-banakcutjunnerum-drakan-ardjunqi-hujs-unenq-narishkin-101025106.html
Իրանի շուրջ բանակցություններում դրական արդյունքի հույս ունենք. Նարիշկին
Իրանի շուրջ բանակցություններում դրական արդյունքի հույս ունենք. Նարիշկին
Sputnik Արմենիա
Ռուսաստանն առաջարկել է իր ծառայությունները որպես միջնորդ և Իրանի հարցով երկկողմ բանակցություններ անցկացնելու վայր։ 15.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-15T21:28+0400
2026-04-15T21:28+0400
2026-04-15T21:42+0400
սերգեյ նարիշկին
իրանի իսլամական հանրապետություն
իսլամաբադ
պակիստան
բանակցություններ
մերձավոր արևելք
ամն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45415698_0:0:1600:901_1920x0_80_0_0_26ccf4c1970f786ea7f14b4d6f2d65d1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Իրանի հարցով բանակցությունների երկրորդ փուլում դրական արդյունք է ակնկալելու, հակառակ դեպքում՝ սրացումը կարող է սարսափելի իրադարձությունների հասցնել։ Այս մասին նա լրագրողներին ասել է Ռուսաստանի ԱՀԾ–ի և Բելառուսի ՊԱԿ-ի կոլեգիաների համատեղ նիստից հետո։Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջարկել է իր ծառայությունները որպես միջնորդ և Իրանի հարցով երկկողմ բանակցությունների անցկացման վայր։«ՌԴ–ն բազմիցս առաջարկել է իր հնարավորությունները, իր ծառայությունները նաև որպես միջնորդ կամ որպես երկկողմ բանակցությունների անցկացման վայր», – ասել է ԱՀԾ տնօրենը։Հիշեցնենք` Իրանը և ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը: Նա նաև հանձնարարեց ԱՄՆ ՌԾՈւ-ին հետևել և կալանել բոլոր այն նավերը, որոնք նեղուցով անցնելու համար վճարել են Իրանին:
իրանի իսլամական հանրապետություն
իսլամաբադ
պակիստան
մերձավոր արևելք
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45415698_90:0:1510:1065_1920x0_80_0_0_4e62e4e0530d7d72b3baec57bc91b5fc.jpg.webp
սերգեյ նարիշկին, իրանի իսլամական հանրապետություն, իսլամաբադ, պակիստան, բանակցություններ, մերձավոր արևելք, ամն, ռուսաստան
սերգեյ նարիշկին, իրանի իսլամական հանրապետություն, իսլամաբադ, պակիստան, բանակցություններ, մերձավոր արևելք, ամն, ռուսաստան
Ռուսաստանն առաջարկել է իր ծառայությունները որպես միջնորդ և Իրանի հարցով երկկողմ բանակցություններ անցկացնելու վայր։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Իրանի հարցով բանակցությունների երկրորդ փուլում դրական արդյունք է ակնկալելու, հակառակ դեպքում՝ սրացումը կարող է սարսափելի իրադարձությունների հասցնել։ Այս մասին նա լրագրողներին ասել է Ռուսաստանի ԱՀԾ–ի և Բելառուսի ՊԱԿ-ի կոլեգիաների համատեղ նիստից հետո։
«Իսլամաբադում վաղը պետք է կայանա բանակցությունների երկրորդ փուլը։ Աստիճանական դրական արդյունք ենք ակնկալելու, այլապես սրացումը կարող է հասնել գագաթնակետին և ամենասարսափելի իրադարձությունների հանգեցնել։ Աշխարհը պետք է խուսափի դրանից»,– ասել է Նարիշկինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջարկել է իր ծառայությունները որպես միջնորդ և Իրանի հարցով երկկողմ բանակցությունների անցկացման վայր։
«ՌԴ–ն բազմիցս առաջարկել է իր հնարավորությունները, իր ծառայությունները նաև որպես միջնորդ կամ որպես երկկողմ բանակցությունների անցկացման վայր», – ասել է ԱՀԾ տնօրենը։