Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թեհրանը փոխհատուցում է պահանջել Սաուդյան Արաբիայից, ԱՄԷ-ից, Կատարից, Բահրեյնից և Հորդանանից՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմին մասնակցություն ունենալու համար։
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին, հաղորդում է IRNA-ն։
«Այս հինգ երկրները խախտել են միջազգային իրավունքի համաձայն Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ ստանձնած իրենց միջազգային պարտավորությունների և պետք է լիովին փոխհատուցեն Իրանի Իսլամական Հանրապետությանը պատճառված վնասները՝ ներառյալ նրանց միջազգային խախտումների հետևանքով առաջացած բոլոր նյութական և բարոյական վնասները», – հայտարարել է դիվանագետը։