Ստեփանավանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխան:
Փոքրիկն ունի 2.700 գրամ քաշ և 48 սմ հասակ։ Ծնունդն ընդունել է ծննդատան բաժնի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Քնարիկ Մկրտչյանը։ Ընտանիքի 7-րդ հրաշքին ծնողներն անվանել են Անի։
💖Այս առանձնահատուկ իրադարձության առթիվ բազմազավակ մայրիկին ու նորածնին այցելել է կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Ալեքսանդր Զուրաբյանը։ 🔥Նա անձամբ շնորհավորել է բազմազավակ մայրիկին, մաղթել փոքրիկին անհոգ ու խաղաղ մանկություն, և ի նշան հարգանքի ու ջերմության՝ նվիրել գեղեցիկ ծաղկեփունջ։
Ստեփանավանի բժշկական կենտրոն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: