Վենեսուելայի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը հրդեհից և մի շարք պայթյուններից հետո

Վենեսուելայի նավթավերամշակման երկրորդ խոշորագույն «Կարդոն» գործարանը դադարեցրել է աշխատանքը հրդեհից և մի շարք պայթյուններից հետո։

Հրդեհը բռնկվել է դիզելային վառելիքի հիդրոմաքրման կայանքին միացված գազատարի վրա։ Մի քանի պայթյունից հետո անձնակազմը տարհանվել է։

Հրդեհը մարվել է մոտ մեկ ժամում։ Հնարավոր տուժածների մասին տեղեկություններ չկան։

Leave a comment