Ծովագյուղում «Միասնական համայնք» կուսակցության աջակիցները տեղեկություն են տարածել, որ շրջելու են գյուղի տներով և պատրաստ են դեռևս չքվեարկած ընտրողներին տեղափոխել ընտրական տեղամասեր․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Ծովագյուղում «Միասնական համայնք» կուսակցության աջակիցները տեղեկություն են տարածել, որ օրվա երկրորդ կեսին՝ ժամը 13։00–14։00-ից հետո, շրջելու են գյուղի տներով և պատրաստ են դեռևս չքվեարկած ընտրողներին տեղափոխել ընտրական տեղամասեր։

Միաժամանակ, առաքելության դիտորդը Ծովագյուղի ընտրատեղամասերից մեկում արձանագրել է տարեց ընտրողներին ընտրատեղամաս տեղափոխելու դեպք։

Ստացված տեղեկությունները խնդրահարույց են, քանի որ կարող են առերևույթ պարունակել ուղղորդվող և/կամ վերահսկվող քվեարկության հատկանիշներ։

«Ականատես» դիտորդական առաքելությունը կոչ է անում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին և նրանց աջակիցներին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել ընտրողների ազատ կամարտահայտումը կամ հանգեցնել նրանց ընտրական վարքագծի նկատմամբ վերահսկողության։

Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշումը, ինչպես նաև քաղաքական ընտրությունը պետք է լինեն բացառապես քաղաքացու ազատ կամարտահայտման արդյունք

«ԱԿԱՆԱՏԵՍ» ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment