Եվրոպական միությունը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը համատեղ, գործընկեր ֆինանսական հաստատությունների (ՄՖՀ) հետ հատուկ վարկային գործիքների միջոցով աջակցում են Ղարաբաղից տեղահանված հայերի կողմից ստեղծված միջին և փոքր ձեռնարկություններին (ՓՄՁ-ներին) հաղթահարելու բիզնես ոլորտում առկա խոչընդոտները՝ նպաստելով նրանց աճին և մրցունակության բարձրացմանը։
Աջակցության երկու հիմնական նպատակներն են՝ օգնել այն ՓՄՁ-ներին, որոնք ցանկանում են վերահաստատվել Հայաստանում, նաև այն տեղական բիզնեսներին, որոնք իրենց գործունեությամբ նպաստում են տեղահանվածների տնտեսական ինտեգրմանը։ Աջակցությունը տրամադրվում է ինչպես ֆինանսավորման, այնպես էլ՝ բիզնես խորհրդատվության տեսքով։
Ծրագրի շրջանակում ՄՓՄՁ-ներն ունեն հնարավորություն ստանալու վարկի գումարի մինչև 35%-ի չափով խրախուսական դրամաշնորհներ՝ ներդրումային ծախսերը կրճատելու և Ղարաբաղից տեղահանվածներին աշխատաշուկայում ինտեգրելու նպատակով։ Ինչպես նաև, ՄՓՄՁ-ներն ունեն կարողությունների զարգացման հնարավորություն՝ փոքր բիզնեսների խորհրդատվական ծրագրի միջոցով։
ՀՀ-ում ԵՄ գրասենյակ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: