Զելենսկին պետք է նախագահական ընտրություններ անցկացնի Ուկրաինայում. Դոնալդ Թրամփ

Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին պետք է նախագահական ընտրություններ անցկացնի Ուկրաինայում, այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Կարծում եմ՝ նա [Զելենսկին] պետք է ընտրություններ անցկացնի։ Նա կարող էր բազմիցս լուծել այս հակամարտությունը, և նա պետք է ընտրություններ անցկացնի»,-հայտարարել է Թրամփը։

Ավելի վաղ Թրամփը մեղադրել էր Ուկրաինայի ղեկավարին ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի համար խնդիրներ ստեղծելու ձգտման մեջ։ Նա նաև կոչ էր արել Զելենսկուն դադարեցնել գործողությունները՝ մեկնաբանելով Ուկրաինայի զինված ուժերի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին։

«Ուկրաինայի համար ժամանակն է նոր առաջնորդ գտնել». ամերիկացի գործարար Իլոն Մասկն էլ համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի։ Նա մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում նոր նախագահ ընտրելու կոչը։

Leave a comment