https://arm.sputniknews.ru/20260323/irany-nakhatesum-e-nvor-iravakan-rezhim-steghtsel-hvormuzi-neghucum-zlm-100163889.html
Իրանը նախատեսում է նոր իրավական ռեժիմ ստեղծել Հորմուզի նեղուցում. ԶԼՄ
Իրանը նախատեսում է նոր իրավական ռեժիմ ստեղծել Հորմուզի նեղուցում. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Իրանի խորհրդարանում քննարկում են նեղուցով նավերի անցման համար տուրքերի գանձման մասին օրինագիծը։ 23.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-23T19:15+0400
2026-03-23T19:15+0400
2026-03-23T19:16+0400
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99838164_0:0:2706:1523_1920x0_80_0_0_841027a39fb47fa55f623ea9c91257f9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Իրանը նախատեսում է նոր իրավական ռեժիմ ստեղծել Հորմուզի նեղուցում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են այդ երկրի ուժային կառույցներից:Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը շատ դրական և արդյունավետ բանակցություններ են վարել: Նա նշել էր, որ Պենտագոնին հանձնարարել է հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելը։ Մինչ այդ նա նախօրեին խոստացել էր 48 ժամվա ընթացքում հարվածներ հասցնել, եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը:Իրանի փոխարտգործնախարար Վահիդ Ջալալզադեն հայտարարել է, որ Թեհրանը զբաղվում է Հորմուզի նեղուցում նոր իրավական ռեժիմի մշակմամբ, որը կգործի հակամարտության ավարտից հետո, այդ հարցում իրանական կողմը ծրագրում է համագործակցել Օմանի հետ:Դրանից հետո, ինչպես հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը, Իրանի խորհրդարանում հայտարարել են, որ քննարկում են նեղուցով նավերի անցման համար տուրքերի գանձման մասին օրինագիծը:
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99838164_0:0:2352:1764_1920x0_80_0_0_206bea97af46d4447207bcca736bab30.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց
Իրանի խորհրդարանում քննարկում են նեղուցով նավերի անցման համար տուրքերի գանձման մասին օրինագիծը։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Իրանը նախատեսում է նոր իրավական ռեժիմ ստեղծել Հորմուզի նեղուցում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են այդ երկրի ուժային կառույցներից:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը շատ դրական և արդյունավետ բանակցություններ են վարել: Նա նշել էր, որ Պենտագոնին հանձնարարել է հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելը։ Մինչ այդ նա նախօրեին խոստացել էր 48 ժամվա ընթացքում հարվածներ հասցնել, եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը:
«Հորմուզի նեղուցում նոր իրավական ռեժիմ կձևավորվի», – ասել է գործակալության զրուցակիցը՝ չնշելով մանրամասներ:
Իրանի փոխարտգործնախարար Վահիդ Ջալալզադեն հայտարարել է, որ Թեհրանը զբաղվում է Հորմուզի նեղուցում նոր իրավական ռեժիմի մշակմամբ, որը կգործի հակամարտության ավարտից հետո, այդ հարցում իրանական կողմը ծրագրում է համագործակցել Օմանի հետ:
Դրանից հետո, ինչպես հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը, Իրանի խորհրդարանում հայտարարել են, որ քննարկում են նեղուցով նավերի անցման համար տուրքերի գանձման մասին օրինագիծը: