Իրանը նախատեսում է նոր իրավական ռեժիմ ստեղծել Հորմուզի նեղուցում. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260323/irany-nakhatesum-e-nvor-iravakan-rezhim-steghtsel-hvormuzi-neghucum-zlm-100163889.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99838164_0:0:2352:1764_1920x0_80_0_0_206bea97af46d4447207bcca736bab30.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց

իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց

Բաժանորդագրվել

Իրանի խորհրդարանում քննարկում են նեղուցով նավերի անցման համար տուրքերի գանձման մասին օրինագիծը։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Իրանը նախատեսում է նոր իրավական ռեժիմ ստեղծել Հորմուզի նեղուցում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են այդ երկրի ուժային կառույցներից:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը շատ դրական և արդյունավետ բանակցություններ են վարել: Նա նշել էր, որ Պենտագոնին հանձնարարել է հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելը։ Մինչ այդ նա նախօրեին խոստացել էր 48 ժամվա ընթացքում հարվածներ հասցնել, եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը:

«Հորմուզի նեղուցում նոր իրավական ռեժիմ կձևավորվի», – ասել է գործակալության զրուցակիցը՝ չնշելով մանրամասներ:

Իրանի փոխարտգործնախարար Վահիդ Ջալալզադեն հայտարարել է, որ Թեհրանը զբաղվում է Հորմուզի նեղուցում նոր իրավական ռեժիմի մշակմամբ, որը կգործի հակամարտության ավարտից հետո, այդ հարցում իրանական կողմը ծրագրում է համագործակցել Օմանի հետ:

Դրանից հետո, ինչպես հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը, Իրանի խորհրդարանում հայտարարել են, որ քննարկում են նեղուցով նավերի անցման համար տուրքերի գանձման մասին օրինագիծը:

Leave a comment