Թուրքիայի հետ ունենք բավական դինամիկ խոստումնալից երկխոսություն. Արարատ Միրզոյան

Մենք Թուրքիայի հետ ունենք բավական դինամիկ խոստումնալից երկխոսություն։ Այս մասին մարտի 23-ին ԱԺ-ում հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

«Կա որոշակի աշխատանք, որը գետնի վրա տարվում է, տեղի են ունեցել Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման համատեղ աշխատանքային խմբի 2 հանդիպում է տեղի ունեցել, տեղում ենթակառուցվածքները նայել են Հայստանի կողմից և Թուրքիայի կողմից։ Նույնիսկ մշակութային ոլորտում ծրագրերի համար հիմա քննարկվում և հստակեցվում են մեխանիզմները, օրինակ, Անիի կամրջի վերականգնման հնարավորությունը, քննարկվում է երկրու երկրների ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Leave a comment