«Գերիների վերաբերյալ մեր դիրքորոշումը նույնն է. գերադասում եմ ավելի շատ բարձրաձայն և հրապարակային չխոսել, աշխատել, երբ որ արդյունք է լինում, տեղեկացվում է հանրությունը»,- ԱԺ-ում մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք ողջունում ենք վերջին 4 գերիների ազատ արձակումը, և վստահ ենք, որ բոլոր մնացած պահվող անձանց՝ հնարավորինս շուտափույթ ազատ արձակումը ևս մի քայլով կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը: Մենք աշխատում ենք այս ուղղությամբ, առաջին հերթին Ադրբեջանի գործընկերների հետ ենք խոսում։ Այս պահին արդյունք չկա, աշխատում ենք, չի կարող վերանալ մեր օրակարգից»,- նշեց Միրզոյանը։