https://arm.sputniknews.ru/20261105/gagik-tsarukjani-kalanqy-erkaradzgvec-3-amsvov-108924695.html
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով
Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանը կալանքի տակ է հուլիսի 7–ից։ 05.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-05T10:42+0400
2026-11-05T10:42+0400
2026-11-05T10:42+0400
գագիկ ծառուկյան
կալանք
դատարան
միջնորդություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108907903_0:84:1600:984_1920x0_80_0_0_fd5699b8c7f54fb4634b267ac0c14b5a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։ Նիստը նախագահող դատավոր Սամվել Շահվերդյանը բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ որ Հանրային մեղադրող Լիանա Մարկոսյանը դատարանում միջնորդել էր 3 ամսով երկարաձգել Ծառուկյանի խափանման միջոց կալանքը։Ծառուկյանի պաշտպանները միջնորդել էին անհապաղ ազատ արձակել կամ կիրառել համակցված խափանման միջոց, այդ թվում` գրավ։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։Ծառուկյանը հենց նույն օրը ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց։ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 7-ին հայտնեց, որ արգելանք է կիրառվել Ծառուկյանին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի, և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքի նկատմամբ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108907903_89:0:1512:1067_1920x0_80_0_0_095e84764813d0a9905ff4ce40dc5b5b.jpg.webp
գագիկ ծառուկյան, կալանք, դատարան, միջնորդություն
գագիկ ծառուկյան, կալանք, դատարան, միջնորդություն
Գագիկ Ծառուկյանը կալանքի տակ է հուլիսի 7–ից։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։ Նիստը նախագահող դատավոր Սամվել Շահվերդյանը բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունը։
Ծառուկյանի պաշտպանները միջնորդել էին անհապաղ ազատ արձակել կամ կիրառել համակցված խափանման միջոց, այդ թվում` գրավ։