Գերիների վերադարձի ուղղությամբ առաջին հերթին Ադրբեջանի գործընկերների հետ ենք խոսում, այս պահին արդյունք չկա. Միրզոյան

«Գերիների վերաբերյալ մեր դիրքորոշումը նույնն  է. գերադասում եմ ավելի շատ բարձրաձայն և հրապարակային չխոսել, աշխատել, երբ որ արդյունք է լինում, տեղեկացվում է  հանրությունը»,- ԱԺ-ում մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք ողջունում ենք վերջին 4 գերիների ազատ արձակումը, և վստահ ենք, որ բոլոր մնացած պահվող անձանց՝ հնարավորինս շուտափույթ ազատ արձակումը ևս մի քայլով կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը: Մենք աշխատում ենք այս ուղղությամբ, առաջին հերթին Ադրբեջանի գործընկերների հետ ենք խոսում։ Այս պահին արդյունք չկա, աշխատում ենք, չի կարող վերանալ մեր օրակարգից»,- նշեց Միրզոյանը։

Leave a comment