ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը
Հարց եմ տալիս Նիկոլ Փաշինյանին, ինչից է, որ Դուք ներողություն եք խնդրում Արցախցի կնոջը նրա մանկահասակ որդու մոտ վիրավորելու համար, բայց ձեր ջատագովները, համակիրները, ձեր արժեքային համակարգը կիսող զանգվածը թե իրական դեմքով և թե ֆեյք էջերով հարձակվել են նրա վրա։
Հիմա հասկանում էք, թե ձեր իրական արժեհամակարգը ինչ կարգի ատելության խոսք է տարածում և դուք հուսամ իրականում գիտակցելով ձեր արարքը ներողություն եք խնդրում, իսկ նրանք հարձակվում են այդ կնոջ վրա, ինչպես շակալները ոհմակով կհարձակվեին միայնակ զոհի վրա։
Հիմա քանի գրոշի արժեք ունի քո ներողությունը, երբ քո գաղափարակիցները և էլեկտորալ զանգվածը ամենավերջին ատելությամբ հարձակվել են նրա վրա։
Խնդիրը միայն քո մեջ չէ, այլ քո կողմից ձևավորած արժեհամակարգի մեջ է։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: