Արտավազդ Ալավերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Կես տարի է, մեզ հետ չէ մեր լավագույն ընկերը՝ Վալոդյա Գրիգորյանը։
Եվ այս կես տարվա ընթացքում իրավապահ համակարգը, որպես իշխանության կամակատար, պարտակում է սպանության ամբողջական բացահայտումը։ Ակնհայտ է, որ Վալոդյայի սպանության գործում կան պատվիրատուներ, աջակիցներ, տեղեկացվածներ։
Այլևս ակնհայտ է, որ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու, և իշխանափոխության համար մեր պայքարը նաև մեր ընկերոջ սպանության բացահայտման համար է։