«Ժողովրդավարությունից խոսող Փաշինյանը շարունակում է ռեպրեսիաները»․ Արթուր Միքայելյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խիստ դատապարտելի է ոստիկանների կողմից բազմազավակ կնոջ ձերբակալությունը, ապա քննչական բաժին տեղափոխելը, այն բանի համար, որ համարձակվել է Փաշինյանի հասցեին մեկնաբանություն գրել։
     Ինչպե՞ս կարելի է նման բան անել գիշերով, այն էլ` երեխաների աչքի առջև։
     Շեշտեմ, որ կինը զոհված զինծառայողի քույր է, Արցախից բռնի տեղահանված, 5 երեխայի մայր` 3-ը անչափահաս:
     Ժողովրդավարությունից ամեն օր խոսող Փաշինյանը շարունակում է ռեպրեսիաները, իսկ դա խոսում է նրա վախերի մասին»։

Leave a comment