Մասկատում քննարկվել են Հայաստան-Օման տնտեսական և կրթական համագործակցության հարցեր․ ԱԳՆ

Մասկատում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ: Հայտնում են արտգործնախարարությունից։

Հայտարարության մեջ նշված է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Օմանի միջև համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ։

«Մտքեր են փոխանակվել տնտեսության, առևտրի, կրթության, մշակույթի ոլորտներում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և կոնկրետ նախաձեռնությունների կյանքի կոչման ուղղությամբ։ Մարդկանց միջև շփումների խթանման համատեքստում ընդգծվել է մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին կայացված որոշման, ինչպես նաև մշտական հիմունքներով ուղիղ չվերթների գործարկման կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արարատ Միրզոյանը և Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ, որի հանգուցալուծման հարցում ընդգծվել է դիվանագիտությանն առաջնահերթություն տալու կարևորությունը։

The post Մասկատում քննարկվել են Հայաստան-Օման տնտեսական և կրթական համագործակցության հարցեր․ ԱԳՆ appeared first on CIVILNET.

Leave a comment