Արարատ Միրզոյանը և Անդրիյ Սիբիհան անդրադարձել են Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրային կապերի ընդլայնման հնարավոր տարբերակներին

Հոկտեմբերի 13-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհայի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Ուկրաինա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ կարևորելով քաղաքական երկխոսության դինամիկ շարունակականությունը։

Արարատ Միրզոյանը և Անդրիյ Սիբիհան անդրադարձ են կատարել երկու երկրների միջև առևտրային կապերի ընդլայնման հնարավոր տարբերակների:

Մտքեր են փոխանակվել բազմակողմ հարթակներում նախաձեռնությունների շուրջ:

Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, առկա խնդիրների կարգավորման և խաղաղության հնարավորություններին:

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment