Հերթական հանդիպումը կայացավ №56 մանկապարտեզում. Վահե Հակոբյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել, կից գրելով․

Սիրելի ավանցիներ,

Շարունակում ենք մեր նոր ձևաչափով հանդիպումները բնակիչների հետ։

Այս անգամ հերթական հանդիպումը կայացավ №56 մանկապարտեզում:

Հանդիպման ընթացքում քննարկեցինք առկա խնդիրները, լսեցինք ծնողների առաջարկներն ու դիտարկումները, ինչպես նաև անդրադարձանք կրթական միջավայրի բարելավմանն ուղղված հարցերին։

Բոլոր բարձրացված հարցերը գրանցվել են և գտնվում են համապատասխան ընթացքի մեջ՝ փուլ առ փուլ լուծումներ գտնելու նպատակով։

Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր ծնողի կարծիքը․ նման հանդիպումները շարունակական են լինելու՝ ապահովելու համար բաց, անմիջական և արդյունավետ համագործակցություն։

Շնորհակալ ենք ակտիվ մասնակցության և վստահության համար։

Leave a comment