1990-ականների սկզբին Միխայիլ Շեւելյովը հաճախ էր այցելում Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ որպես «Մոսկովսկիե նովոստի» շաբաթաթերթի հատուկ թղթակից։
2017 թվականի ապրիլին Միխայիլին խնդրել էի գրել Շահեն Մեղրյանի հետ իր ծանոթության մասին։
Վերջերս Միշան իր արխիվում գտել էր Շահեն Մեղրյանի երկու լուսանկար, որոնք նախկինում երբեւէ չէին հրապարակվել։
Կադրերը 1991 թվականի ամռանը Շահումյանում արել է «Մոսկովսկիե նովոստիի» լուսանկարիչ Եվգենի Կոնդակովը։
Խնդրեցի Միշային հիշել, այս լուսանկարները ի՞նչ պայմաններում են արվել։
Ահա նրա կարճ պատմությունը, որը 2026-ի գարնանը դժվար է կարդալ առանց հուզվելու.
«1991-ի ամառն է՝ Շահումյանի անկումից մի քանի օր առաջ։ Շահենը մտահոգ էր, բայց շփոթված չէր։ Անելիք շատ կար՝ մարդկանց տարհանումը։ Ու նա տեսնում էր հեռանկարը՝ եւ՛ Ղարաբաղի, եւ՛ իր համար։ Այն ժամանակ բոլորս էինք հեռանկար տեսնում»։
Արա Թադեւոսյան