Մարտի 16-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարեց, որ Եվրամիությունը ընտրություններից առաջ Հայաստան կուղարկի հիբրիդային արագ արձագանքման թիմ։ ՍիվիլՆեթի թղթակից Լուսինե Վարդանյանը Բրյուսելում այսօր հարց ուղղեց Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Անիտա Հիպերին թիմի աշխատանքի ու առանձնահատկությունների մասին։
Եվրամիության արագ արձագանքման թիմը Հայաստան կուղևորվի ապրիլի սկզբին։ Առաքելությունը կազմված կլինի 9-14 հոգուց։ Այս մասին հայտնում է «Ազատությունը»՝ վկայակոչելով տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը։ Նշվում է, որ առաքելությունը Հայաստանում 10-15 օր կանցկացնի: Խումբը պիտի օգնի, որպեսզի Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Անվտանգության խորհրդի գրասենյակը «կիբերհարձակումների ու օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների իրավիճակներում այդ ճգնաժամերը կառավարելու պլան և կարգավորումներ մշակեն»: Օժանդակության շահառուները նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Ներքին գործերի նախարարությունը, հարկային մարմինները կլինեն:
The post Ի՞նչ է անելու ԵՄ հիբրիդային արագ արձագանքման թիմը Հայաստանում appeared first on CIVILNET.