Մերձավոր Արևելքում հակամարտությունը շուտով կավարտվի․ Թրամփ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը շուտով կավարտվի և երկար չի տևի։

«Այդ բոլոր հրթիռները, որոնք արձակվել են Իրանի հարևանների դեմ, տեղակայվել են վաղուց։ Եթե մենք դա չանեինք, կունենայինք միջուկային պատերազմ, որը կվերածվեր Երրորդ համաշխարհային պատերազմի», – ասել է պետության ղեկավարը։

Ամերիկացի առաջնորդը նաև անդրադարձել է Կուբայի գրավման հարցին։ «Ես իսկապես հավատում եմ, որ կունենամ պատիվ Կուբայի գրավելու։ Ես կարող եմ ազատագրել այն կամ գրավել։ Ես կարող եմ անել դրա հետ այն, ինչ ուզում եմ», – ասել է Սպիտակ տան նախագահը։

Միևնույն ժամանակ, Թրամփը նշել է, որ ինքը պատերազմ չի ուզում։ «Ես պատերազմ եմ ուզում գրեթե բոլորից ամենաքիչը», – ընդգծել է նա։

Leave a comment