https://arm.sputniknews.ru/20260910/hutinery-verahskvoghutjan-tak-en-vercrel-emeni-bvolvor-kghzinery-qaghbjurvoji-andam-106691596.html
Հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի բոլոր կղզիները․ քաղբյուրոյի անդամ
Հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի բոլոր կղզիները․ քաղբյուրոյի անդամ
Sputnik Արմենիա
Հութիները վերահսկում են Եմենի մայրաքաղաք Սանան և երկրի հյուսիսային ու արևմտյան շրջանների զգալի մասը։ 10.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-10T21:23+0400
2026-09-10T21:23+0400
2026-09-10T21:23+0400
հութի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88277880_0:84:1600:984_1920x0_80_0_0_ad1644b7db4c06a69f35dbf8ed5b80aa.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik․ Եմենի «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հայտարարել է Մոխա քաղաքի, Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող Փերիմ կղզու և Կարմիր ծովում Եմենի այլ կղզիների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին՝ երկրի միջազգայնորեն ճանաչված կառավարությանն աջակցող ուժերի հետ մարտերից հետո։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Անսար Ալլահի» քաղբյուրոյի անդամ Հուզամ Ալ-Ասադը։Մոխան գտնվում է Թաիզ նահանգում՝ Կարմիր ծովի ափին, Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում։ Այս շրջանի նկատմամբ վերահսկողությունը ռազմավարական նշանակություն ունի՝ Կարմիր ծովն ու Ադենի ծոցը կապող համաշխարհային առանցքային ծովային երթուղիներից մեկին մոտ լինելու պատճառով։Հատուկ նշանակություն ունի անմիջապես Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող Փերիմ (Մայուն) կղզին։ Դրա աշխարհագրական դիրքը թույլ է տալիս վերահսկել Կարմիր ծովի և Հնդկական օվկիանոսի միջև նավարկելի երթուղու շրջակայքը։ Բաբ էլ-Մանդեբով են անցնում Սուեզի ջրանցքով Ասիայի և Եվրոպայի միջև լողացող նավերը։Հութիները վերահսկում են Եմենի մայրաքաղաք Սանան և երկրի հյուսիսային ու արևմտյան շրջանների զգալի մասը։ «Անսար Ալլահի» և նրանց հակառակորդների միջև դիմակայությունը շարունակվում է ավելի քան տասը տարի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88277880_89:0:1512:1067_1920x0_80_0_0_616e412d93aa50cba31ace49ef4de657.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հութի
Բաժանորդագրվել
Հութիները վերահսկում են Եմենի մայրաքաղաք Սանան և երկրի հյուսիսային ու արևմտյան շրջանների զգալի մասը։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik․ Եմենի «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հայտարարել է Մոխա քաղաքի, Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող Փերիմ կղզու և Կարմիր ծովում Եմենի այլ կղզիների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին՝ երկրի միջազգայնորեն ճանաչված կառավարությանն աջակցող ուժերի հետ մարտերից հետո։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Անսար Ալլահի» քաղբյուրոյի անդամ Հուզամ Ալ-Ասադը։
«Մոխա քաղաքը, ինչպես նաև Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող Փերիմ կղզին, Թաիզ նահանգի Բաբ էլ-Մանդեբ շրջանը և Կարմիր ծովում Եմենի բոլոր կղզիները լիովին անցել են մեր ուժերի վերահսկողության տակ»,-հայտարարել է նա։
Մոխան գտնվում է Թաիզ նահանգում՝ Կարմիր ծովի ափին, Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում։ Այս շրջանի նկատմամբ վերահսկողությունը ռազմավարական նշանակություն ունի՝ Կարմիր ծովն ու Ադենի ծոցը կապող համաշխարհային առանցքային ծովային երթուղիներից մեկին մոտ լինելու պատճառով։
Հատուկ նշանակություն ունի անմիջապես Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող Փերիմ (Մայուն) կղզին։ Դրա աշխարհագրական դիրքը թույլ է տալիս վերահսկել Կարմիր ծովի և Հնդկական օվկիանոսի միջև նավարկելի երթուղու շրջակայքը։ Բաբ էլ-Մանդեբով են անցնում Սուեզի ջրանցքով Ասիայի և Եվրոպայի միջև լողացող նավերը։
Հութիները վերահսկում են Եմենի մայրաքաղաք Սանան և երկրի հյուսիսային ու արևմտյան շրջանների զգալի մասը։ «Անսար Ալլահի» և նրանց հակառակորդների միջև դիմակայությունը շարունակվում է ավելի քան տասը տարի։