Արաղչին նշել է, թե երբ է վերջին անգամ կապի մեջ եղել Ուիթքոֆի հետ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հերքել է այն տեղեկությունները, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների սկսվելուղ հետո նա վերականգնել է կապը ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հետ։

Ավելի վաղ Axios-ը, հղում անելով աղբյուրներին, պնդել էր, որ Արաղչին, իբր, վերջին օրերին Ուիթքոֆին SMS հաղորդագրություններ է ուղարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու մասին։

«Իմ վերջին շփումը պարոն Ուիթքոֆի հետ տեղի է ունեցել նախքան այն, երբ նրա գործատուն որոշել է սպանել դիվանագիտությունը Իրանի վրա ևս մեկ անօրինական ռազմական հարձակմամբ», – գրել է Արաղչին X սոցիալական ցանցում։

Leave a comment