Ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից Եգիպտոսում, տուժել է 60 մարդ

Բաժանորդագրվել

​Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության տասնյակ բրիգադներ:

​Ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից Եգիպտոսի Գիզայի նահանգի Ալ-Այյաթ շրջանում, տուժել է առնվազն 60 մարդ։ Այս մասին հայտնում է տեղական Ahram գործակալությունը։

​Նշվում է, որ գնացքի մեքենավարը մահացել է։

Միջադեպի վայրում աշխատում են շտապօգնության տասնյակ մեքենաներ։

Leave a comment