https://arm.sputniknews.ru/20260317/dubaji-odanavakajany-krkin-pak-e-iravitshaky-merdzavvor-arevelqum-99926506.html
Դուբայի օդանավակայանը կրկին փակ է. իրավիճակը Մերձավոր Արևելքում
Դուբայի օդանավակայանը կրկին փակ է. իրավիճակը Մերձավոր Արևելքում
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին: 17.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-17T09:33+0400
2026-03-17T09:33+0400
2026-03-17T09:39+0400
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/11/99925106_4:0:1140:639_1920x0_80_0_0_b07452881cb116722d644fdc8f16be81.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Դուբայի օդանավակայանին նոր հարվածները վառելիքի տերմինալի հրդեհման պատճառ են դարձել։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Նշվում է, որ երեկ ուշ երեկոյան Դուբայի օդանավակայանը կրկին փակվել է ԱԹՍ-ների սպառնալիքի և իրանական հարձակումից հետո բռնկված հրդեհի պատճառով։Դրանից բացի, Իսրայելի բանակը հայտարարել է Թեհրանի և Բեյրութի ենթակառուցվածքներին լայնամասշտաբ հարվածներ հասցնելու մասին։ Իրանական լրատվամիջոցներն իրենց հերթին գրում են Իսրայելի երկնքում նկատված հրթիռների մասին։Իրանական լրատվամիջոցները գրում են նաև, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է Բաղդադի «Ռաշիդ» հյուրանոցին, որտեղ գտնվում է ԵՄ գրասենյակը՝ դիվանագիտական ներկայացուցչությունը և Իրաքում ԵՄ ծրագրերի համակարգման կենտրոնը։Միաժամանակ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն այն մասին, որ Թեհրանը բանակցություններ է վարում ամերիկյան կողմի հետ։ X սոցիալական ցանցում Արաղչին գրել է, որ վերջին շփումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հետ տեղի է ունեցել նախքան ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելը։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին քննադատել է ՆԱՏՕ-ի երկրններին՝ Հորմուզի նեղուցում օգնելուց հրաժարվելու համար։«Ինձ պետք չեն ձեր ավիակիրները, քանի որ մենք արդեն հաղթել ենք: Գիտեք` այս բաները շատ հիասթափեցնող են»,- հայտարարել է նա Սպիտակ տանը։ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Իրանում հակամարտությունը «երկար չի տևի»:Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին, հաղորդվում է ավերածությունների և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։Իրանի շուրջ էսկալացիան հանգեցրել է Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակմանը, որը Պարսից ծոցի երկրներից համաշխարհային շուկա նավթի և հեղուկ բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է, ինչպես նաև անդրադարձել է տարածաշրջանի երկրների նավթի արդյունահանման և արտահանման մակարդակի վրա։
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
2026
Լուրեր
am_HY
Пожар в топливном терминале вследствие атаки в аэропорту Дубая
Sputnik Արմենիա
Пожар в топливном терминале вследствие атаки в аэропорту Дубая
2026-03-17T09:33+0400
true
PT0M07S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/11/99925106_146:0:998:639_1920x0_80_0_0_18fde8059f3a7cbd8649d8ddf31d1a6b.jpg.webp
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, տեսանյութեր, տեսանյութ, видео
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, տեսանյութեր, տեսանյութ, видео
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին:
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Դուբայի օդանավակայանին նոր հարվածները վառելիքի տերմինալի հրդեհման պատճառ են դարձել։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Նշվում է, որ երեկ ուշ երեկոյան Դուբայի օդանավակայանը կրկին փակվել է ԱԹՍ-ների սպառնալիքի և իրանական հարձակումից հետո բռնկված հրդեհի պատճառով։
Դրանից բացի, Իսրայելի բանակը հայտարարել է Թեհրանի և Բեյրութի ենթակառուցվածքներին լայնամասշտաբ հարվածներ հասցնելու մասին։ Իրանական լրատվամիջոցներն իրենց հերթին գրում են Իսրայելի երկնքում նկատված հրթիռների մասին։
Իրանական լրատվամիջոցները գրում են նաև, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է Բաղդադի «Ռաշիդ» հյուրանոցին, որտեղ գտնվում է ԵՄ գրասենյակը՝ դիվանագիտական ներկայացուցչությունը և Իրաքում ԵՄ ծրագրերի համակարգման կենտրոնը։
Միաժամանակ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն այն մասին, որ Թեհրանը բանակցություններ է վարում ամերիկյան կողմի հետ։ X սոցիալական ցանցում Արաղչին գրել է, որ վերջին շփումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հետ տեղի է ունեցել նախքան ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին քննադատել է ՆԱՏՕ-ի երկրններին՝ Հորմուզի նեղուցում օգնելուց հրաժարվելու համար։
«Ինձ պետք չեն ձեր ավիակիրները, քանի որ մենք արդեն հաղթել ենք: Գիտեք` այս բաները շատ հիասթափեցնող են»,- հայտարարել է նա Սպիտակ տանը։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Իրանում հակամարտությունը «երկար չի տևի»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին, հաղորդվում է ավերածությունների և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։
Իրանի շուրջ էսկալացիան հանգեցրել է Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակմանը, որը Պարսից ծոցի երկրներից համաշխարհային շուկա նավթի և հեղուկ բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է, ինչպես նաև անդրադարձել է տարածաշրջանի երկրների նավթի արդյունահանման և արտահանման մակարդակի վրա։