https://arm.sputniknews.ru/20260316/inchu-en-hvosanqazrkvel-levvon-terpetrvosjani-arandznatunn-u-grasenjaky-heci-parzabanumy-99907798.html
Ինչու են հոսանքազրկվել Լևոն Տեր–Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը. ՀԷՑ–ի պարզաբանումը
Ինչու են հոսանքազրկվել Լևոն Տեր–Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը. ՀԷՑ–ի պարզաբանումը
Sputnik Արմենիա
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել ՀՀ առաջին նախագահի առանձնատան և գրասենյակի հոսանքազրկվման պատճառների և կատարվող… 16.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-16T17:56+0400
2026-03-16T17:56+0400
2026-03-16T17:56+0400
հայաստան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
լևոն տեր–պետրոսյան
առանձնատուն
էլեկտրաէներգիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93825208_0:83:1600:983_1920x0_80_0_0_108931fb129514af639dedb040705cc0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը հոսանքազրկվել են «Յուվենտուս» ֆուտբոլի ակադեմիայի մասնաշենքի կառուցապատող կազմակերպության գործողությունների պատճառով։ Այս մասին հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանն ավելի վաղ հայտնել էր, որ շուրջ 24 ժամ է` Լևոն Տեր–Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը հոսանքազրկված են։ Էլեկտրամատակարարումը դադարեցվել է մարտի 15-ի ժամը 13։00-ից։Կառուցապատող ընկերության գործունեության հետևանքով մարտի 15-ին` ժամը 13։05-ին, Երևանի հիդրոէլեկտրակայանի 6կՎ փակ բաշխիչ սարքավորումների թիվ 8 բջիջն անջատվել է, որով պայմանավորված՝ կատարվել են էլեկտրամատակարարման սխեմայի փոխակերպումներ։Ըստ ՀԷՑ–ի` հորդառատ անձրևաջրերի ներթափանցման հետևանքով շարքից դուրս են եկել տրանսֆորմատորային ենթակայանի էլեկտրական սարքավորումներն ու սնող մալուխագիծը, ինչպես նաև էլեկտրամատակարարման շղթայում գտնվող շրջանակաձև սխեմայի 4 ենթակայաններ՝ իրենց ցածր լարման էլեկտրասարքավորումներով և մալուխագծերով, ինչը վերջնարդյունքում հանգեցրել է տեղային խոշորամասշտաբ խափանման:Ընդգծվում է, որ այս պահի դրությամբ սարքավորումների և նյութերի մեկուսացման դիմադրության բարձրացման և չորացման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են:ՀԵՑ–ը վստահեցնում է, որ ժամեր անց բոլոր նշված 6 ուղղությունների էլեկտրամատակարարումը կվերականգնվի:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93825208_90:0:1511:1066_1920x0_80_0_0_83f44551dc60b385e651f478596c8975.jpg.webp
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), լևոն տեր–պետրոսյան, առանձնատուն, էլեկտրաէներգիա
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), լևոն տեր–պետրոսյան, առանձնատուն, էլեկտրաէներգիա
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել ՀՀ առաջին նախագահի առանձնատան և գրասենյակի հոսանքազրկվման պատճառների և կատարվող աշխատանքների մասին։
««Յուվենտուս» ֆուտբոլի ակադեմիայի մասնաշենքը կառուցապատող կազմակերպությունը, առանց ՀԷՑ–ի համապատասխան ստորաբաժանումների հետ համաձայնեցման, ապամոնտաժել և քանդել է տրանսֆորմատորային ենթակայանին կից, ակադեմիային պատկանող շինությունը՝ վնասելով ՀԷՑ-ի սեփականություն հանդիսացող տրանսֆորմատորային ենթակայանի պատերը և տանիքը»,–նշված է ՀԵՑ–ի հաղորդագրության մեջ։
Կառուցապատող ընկերության գործունեության հետևանքով մարտի 15-ին` ժամը 13։05-ին, Երևանի հիդրոէլեկտրակայանի 6կՎ փակ բաշխիչ սարքավորումների թիվ 8 բջիջն անջատվել է, որով պայմանավորված՝ կատարվել են էլեկտրամատակարարման սխեմայի փոխակերպումներ։
Ըստ ՀԷՑ–ի` հորդառատ անձրևաջրերի ներթափանցման հետևանքով շարքից դուրս են եկել տրանսֆորմատորային ենթակայանի էլեկտրական սարքավորումներն ու սնող մալուխագիծը, ինչպես նաև էլեկտրամատակարարման շղթայում գտնվող շրջանակաձև սխեմայի 4 ենթակայաններ՝ իրենց ցածր լարման էլեկտրասարքավորումներով և մալուխագծերով, ինչը վերջնարդյունքում հանգեցրել է տեղային խոշորամասշտաբ խափանման:
«Այդ պահից հոսանքազրկվել է տվյալ ենթակայանից սնուցվող 6 հասցե (բաժանորդ), այդ թվում՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը… Ընկերության մալուխներ և սարքավորումներ վերանորոգող բրիգադներն անմիջապես անցել են վերանորոգման աշխատանքների` ավարտելով աշխատանքներն այսօր՝ վաղ առավոտյան 07:20-ին: 07:20-ից ՏԵ-1112-ը դրվել է լարման տակ, սակայն խափանված մեկուսացման դիմադրության հետևանքով շարքից դուրս են եկել ենթակայանի այլ սարքավորումներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ այս պահի դրությամբ սարքավորումների և նյութերի մեկուսացման դիմադրության բարձրացման և չորացման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են:
ՀԵՑ–ը վստահեցնում է, որ ժամեր անց բոլոր նշված 6 ուղղությունների էլեկտրամատակարարումը կվերականգնվի: