Լուրեր |
Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է։
«Կլինիկական մահ» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 1.5 տարեկան տղա երեխան գտնվում. է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ. այս մասին տեղեկանում ենք «Արաբկիր» բժշկական կենտրոնից։
Մինչ այդ, ըստ տեղեկությունների, ձերբակալվել է երեխայի խորթ մայրը։
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է», – հայտնեցին ՔԿ-ից։
Նա ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155 հոդվածի հատկանիշներով նախատեսված արարք՝ սպանության փորձ կատարելու համար։