Ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 2025 թվականի աշխատանքները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 2025 թվականի աշխատանքները

Փորձագետների կողմից տրված եզրակացություններով արտադրողականությունն աճել է 63,4 տոկոսով:
Հաշվետու ժամանակահատվածում աշխատանքների ճիշտ կազմակերպման և պլանավորման արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի փորձագիտական ծառայությունների ձեռք բերման համար նախատեսված միջոցներից տնտեսվել է շուրջ 60 մլն ՀՀ դրամ գումար:
 ՊՈԱԿ-ը համալրվել է համապատասխան որակավորում անցած շուրջ 87 փորձագետով:
 2025 թվականի արդյունքներով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 548-րդ հորիզոնականը։

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՊՈԱԿ-ի անձնակազմին՝ նշելով, որ նրանց կատարած աշխատանքը տեսանելի է և էական նշանակություն ունի քրեական վարույթների ընթացքը լուծելու հարցում:

Խորհրդակցությունից հետո Արթուր Պողոսյանը ծանոթացել է աշխատանքային պայմաններին, զրուցել փորձագետների հետ:

Մանրամասները՝ https://www.investigative.am/news/37000

Leave a comment