ԵՄ-ն քննարկելու է Հորմուզ ռազմանավեր ուղարկելու հարցը. որոշ երկրներ հրաժարվում են․ Telegraph

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԵՄ արտաքին գործերի նախարարները քննարկում են իրենց ռազմանավերը Հորմուզի նեղուց ուղարկելու հարցը, ինչը կարող է հանգեցնել «Ասպիդես» ռազմածովային առաքելության մանդատի փոփոխություններին:

Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ։

Նրա խոսքով՝ հանդիպման կենտրոնական թեման կլինի Հորմուզի նեղուցը բաց պահելը։

Telegraph-ը հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարվում է ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուցով նավագնացությունը վերականգնելու համար։ Պարբերականը նաև նշում է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Հարավային Կորեան առայժմ հրաժարվում են մասնակցել։

«Ասպիդեսը» Եվրամիության ռազմածովային առաքելությունն է Կարմիր ծովում և հարակից ջրերում։ Այն ստեղծվել է 2024-ին՝ հիմնականում առևտրային նավերի անվտանգությունը պաշտպանելու համար։

Leave a comment