Մեծ զգուշություն է պետք․ Ճապոնիան՝ Հորմուզի նեղուց նավեր ուղարկելու մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին մարտի 16-ին հայտարարել է, որ իրենք քննարկում են, թե ինչ կարող են անել իրավական սահմանափակումների շրջանակում՝ Մերձավոր Արևելքում ճապոնական նավերի և դրանց անձնակազմերի անվտանգությունն ապահովելու նպատակով։ 

Այս հայտարարությունը եղել է Թրամփի այն հայտարարությունից հետո, երբ նա ասել էր որոշ երկրներ, այդ թվում՝ Ճապոնիան, ռազմանավեր տեղակայեն Հորմուզի նեղուցում՝ նավթի փոխադրումներն ապահովելու նպատակով։

«Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանության ուժերի նավեր ուղարկելը Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար խիստ անսովոր քայլ է, որը պահանջում է մեծ զգուշություն»,- ասել է երկրի իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության քաղաքական խորհրդական Տակայուկի Կոբայաշին։

Leave a comment