Լուրեր |
Վնասների ծավալը գնահատման փուլում է։
Իրանում Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իրականացված ռմբակոծությունների հետևանքով տարածաշրջանում հակամարտության սկսվելուց ի վեր ավելի քան 54 500 բնակարան է ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացվել։ Այս տվյալները հրապարակել է Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը։
Կազմակերպության փոխանցմամբ՝ երկրի տարբեր շրջաններում իրականացված հարվածների հետևանքով ընդհանուր առմամբ 54 550 բնակարան է վնասվել կամ ավերվել։
Նշվում է, որ վնասների ծավալը գնահատման փուլում է, և համապատասխան կառույցները շարունակում են աշխատել տուժած բնակիչներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։