Իրանը կկռվի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի գիտակցել, որ Իսլամական հանրապետության դեմ ագրեսիայի սխալ լինելը։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Մեր զինված ուժերը կշարունակեն պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի հասկացել, որ ամերիկացիներին ու իրանցիներին անօրինական պարտադրված պատերազմը երբեք չպիտի կրկնվի։ Զոհերը նույնպես պետք է փոխհատուցում ստանան»,- ասել է Արաղչին: