Սրա մասին պետական պաշտոնյաներից ոչ մեկը դեռ ստատուս չի գրել. «ՉԻ»

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրել է. «Սովորաբար ոչխարը մեկ ծննդաբերության ժամանակ ունենում է 1 կամ 2 ձագ։

Մեր ֆերմերներներից մեկի մայրիկ ոչխարը միանգամից 4 գառնուկ է ունեցել»:

«ՉԻ». Քանի որ էկոնոմիկայի նախարարը հիմա բան ու գործ չունի, ստիպված անդրադառնում է երկրում տարատեսակ ոչխարների ընտանեկան գործերին, հատուկ իր համար հայտնենք, որ էս երկու օրը Ախուրյանի գյուղերից մեկում մայրիկ խոզը 14 խոզուկ է ունեցել: Սրա մասին պետական պաշտոնյաներից ոչ մեկը դեռ ստատուս չի գրել, թող շտապի ավետել:

Շատ է ուզում, ճագարների մասով էլ հուսադրող լուրեր ունենք: Մի հատ մայրիկ ճագար կա, մի ծնել է, որ ծնում է: Խզարում, թողնում է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment