ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
24News-ի «Մարդիկ Արցախից» հաղորդաշարի այս թողարկման հյուրը արցախցի ուսուցչուհի Ռուզաննա Թարխանյանն է, ով մեզ հետ զրույցում կիսվել է անցած ճանապարհի և անսահման մեծ կարոտի մասին իր հուշերով։
«Թշնամին արդեն իմ քեռու տանն էր, իսկ ես մեր տնից անգամ ծնողներիս նկարները չէի վերցրել, միայն երեխաներիս հագուստը: Աղջիկս Հակարիի անցակետում տիկնիկին գրկել ու փակել էր աչքերը, իսկ ես սարսափից ժպտում էի, հիմա եմ հիշում։»,- անկեղծանում է Ռ.Թարխանյանն ու հավելում. «Գաղթից մի քանի ամիս անց ծնվեց բալիկս, որը 700 գրամ քաշ ուներ, բժիշկները հույս չէին տալիս. գաղթի հետևանքն էր երևի»։
Խոստովանում է հերոսուհին. «Ես սիրում եմ Երևանը, բայց այստեղ ես հյուր եմ, ուզում եմ իմ տուն գնալ։ Համոզված եմ, որ Արցախը մեզ լսում է ու կասեմ, որ սպասի՜ր, մենք կգանք»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Մարիաննա Բաղունց