Հռոմի պապը ԱՄՆ-ին, Իսրայելին և Իրանին հրադադարի կոչ է արել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։
 

Դիմելով ԱՄՆ-ին, Իսրայելին և Իրանին Հռոմի պապ Լեւոն XIV-ը կոչ է արել դադարեցնել կրակը. «Թող երկխոսության ուղիները վերաբացվեն»։

«Բռնությունը երբեք չի կարող հանգեցնել այն արդարադատությանը, կայունությանը և խաղաղությանը, որին ժողովուրդները սպասում են», – ասել է Լեւոն XIV-ը։

«Հազարավոր անմեղ մարդիկ սպանվել են, իսկ շատերն էլ ստիպված են եղել լքել իրենց տները»։

Հռոմի պապը նաև մեծ մտահոգություն է հայտնել Լիբանանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ «Ես հույս ունեմ երկխոսության ուղիների, որոնք կարող են աջակցել երկրի իշխանություններին՝ տևական լուծումներ գտնելու համար»։

Leave a comment