Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակումները ԼԺՀ–ի վրա․ 2 մարդ զոհվել է, ևս 18–ը՝ վիրավորվել

https://arm.sputniknews.ru/20261129/ukrainaji-zui-hardzakumnery-lzhhi-vra-2-mard-zvohvel-e-evs-18y-viravvorvel-109894505.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/14/109568697_0:191:959:910_1920x0_80_0_0_40c7a51053d28e4e6343d8440218cfab.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դոնեցկ, դոնբաս, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն

դոնեցկ, դոնբաս, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն

Բաժանորդագրվել

Բոլոր վիրավորներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում (ԼԺՀ) Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 18-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։

«Ճշտված տվյալներով՝ երեկ Լուգանսկին հասցված անմարդկային հարվածի հետևանքով երկու երիտասարդ է զոհվել։ Վիրավորների թիվը հասել է 7-ի, նրանցից 5-ը քոլեջների և համալսարանի ուսանողներ են»,– գրել է նա իր Telegram-ալիքում։

Պասեչնիկը հայտնել է, որ Լիսիչանսկում Ուկրաինայի ԶՈւ-ի անօդաչու թռչող սարքը հարվածել է բնակելի շենքի հարակից տարածքին, որտեղ երիտասարդներ են գտնվել։ Վիրավորվել են 18 և 22 տարեկան երկու երիտասարդ, 13-ամյա մի աղջիկ և 16-ամյա երկու աղջիկ։

«Նովոայդար-Սևերոդոնեցկ ճանապարհի հատվածում ուկրաինական զինված կազմավորումները հարձակվել են մարդատար ավտոմեքենայի վրա, վիրավորվել են տղամարդ և կին։ Սմոլյանինովո-Սևերոդոնեցկ ճանապարհի հատվածում հակառակորդը հարվածել է բեռնատար ավտոմեքենայի, ինչի հետևանքով վիրավորվել է վարորդը»,– հավելել է ԼԺՀ ղեկավարը։

Բացի այդ, նրա խոսքով, Կրասնոդոնի մունիցիպալ շրջանի ավտոճանապարհին հարվածի տակ է հայտնվել բեռնատար ավտոմեքենա, տուժել է վարորդը։ Կրեմեննայայում Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են բնակելի շենքի հարակից տարածքի վրա, ինչի հետևանքով ամուսիններ են վիրավորվել։ Պասեչնիկն ընդգծել է, որ բոլոր վիրավորներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

ԱԹՍ-ների խոշորագույն հարձակումներից մեկը. գիշերը ՌԴ ՀՕՊ ուժերը ոչնչացվել են 1246 դրոն

Leave a comment