Դոհայում ՀՀ 21 քաղաքացի է գտնվում. քննարկվում են նրանց վերադարձի ուղիները. ԱԳՆ

Մերձավոր Արևելքով թռիչքների չեղարկման հետևանքով այս պահի դրությամբ Կատարում է գտնվում 21 ՀՀ քաղաքացի, այդ թվում` 8 ուսանող և 8 մարզիկ, ում հետ Դոհայում ՀՀ դեսպանությունը կապ է պահպանում: Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

«Նախատեսվում է ՀՀ մարզիկների վերադարձը ՀՀ Սաուդյան Արաբիայի ճանապարհով, ուսանողների համար դիտարկվում են այլ տարբերակներ»,- հայտնել է Բադալյանը:

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։

Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների սրման հետևանքով տարածաշրջանային օդանավակայանները չեղարկել կամ հետաձգել են չվերթները։

The post Դոհայում ՀՀ 21 քաղաքացի է գտնվում. քննարկվում են նրանց վերադարձի ուղիները. ԱԳՆ appeared first on CIVILNET.

Leave a comment