Իրանի օդային տարածքը փակ կլինի մինչև մարտի 22-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Մերձավոր Արևելքի օդային երթևեկության կառավարման շրջանակների աղբյուրին։
Բացառություններ կարող են արվել պետական, ռազմական և բժշկական ինքնաթիռների թռիչքների, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի մարմնի առանձին թույլտվություններով իրականացվող որոնողական-փրկարարական թռիչքների համար։
Թռիչքների արգելքը նախկինում ուժի մեջ էր մինչև մարտի 15-ը։